Հպարտ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան եմ․ Հենրիխ Մխիթարյան
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարեգործական երեկոյին:
«Հպարտ եմ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան եմ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Մեկ տարի է, ինչ Հենրիխ Մխիթարյանը միացել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի թիմին որպես բարի կամքի դեսպան:
«Օլդ Թրաֆորդ»-ում կայացած բարեգործական երեկոյի ընթացքում հավաքվել է 160 հազար ֆունտ ստեռլինգ: Այն կտրամադրվի ՅՈՒՆԻՍԵՖ-ին՝ Թայլանդում հերթական առաքելության իրականացման համար, գրում էarmradio.am-ը :