Լոնդոնում կկայանա գրական հանդիպում Անուշ Նագաշյանի հետ
Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու «Նվարդ Գյուլբենկյան» սրահում նոյեմբերի 19-ին, ժամը՝ 15:00-ին, կկայանա գրական հանդիպում երուսաղեմահայ բանաստեղծ և գրող Անուշ Նագաշյանի հետ՝ «Այդ սերմը ես էի» նորընծա գրքի առիթով:
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը, Լոնդոնի Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ կազմակերպված զրուց-հանդիպումը վարելու է Օքսֆորդի համալսարանի դասախոս Հրաչ Չիլինգիրյանը: