Անթիլիասում կկայանա Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը
Ինչպես հաղորդում է «Հայերն այսօր»-ը նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հովանու ներքո Անթիլիասի մայրավանքում տեղի է ունենալու Հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսը, որի պաշտոնական բացումը կատարելու է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը:
Տարիների ավանդույթի համաձայն, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը շարունակում է հայ մշակույթի պահպանման և հայ գրի ու գրականության տարածման սրբազան առաքելությունը` իր սրբազան հարկին տակ հավաքելով հայ հրատարակչատներին, հեղինակներին ու մտավորականներին, դպրոցականներին, համալսարանականներին և անհատ գրքասերներին: