Կկայանա քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը

Նոյեմբերի 11-ին, ժամը՝ 15:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա քանդակագործ Արա Շիրազի հետահայաց ցուցահանդեսը:

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Պատկերասրահի հանրային կապերից, Արա Շիրազը հայ նոր կերպարվեստի ամենավառ ներկայացուցիչներից է։ Նա հայ արձանագործության պատմության մեջ առանձնանում է իր ուրույն մտածելակերպով: Հետահայաց ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել Արա Շիրազ արվեստագետի ստեղծագործական ողջ ուղին`շուրջ 90 աշխատանք (հեղինակի ընտանիքի, Հայաստանի ազգային պատկերասրահի, Ժամանակակից արվեստի թանգարանի հավաքածուներից):

Վարպետի վաղ շրջանի գրաֆիկական աշխատանքները ցուցադրվում են առաջին անգամ: 

Scroll Up