Ստամբուլում գրքի 36-րդ միջազգային տոնավաճառում ներկայացված են Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր

Ստամբուլում մեկնարկած Գրքի 36-րդ միջազգային տոնավաճառի շրջանակում թուրք և այլազգի ընթերցողին Հայոց ցեղասպանության, հայկական մշակույթի ու մեծանուն հայերի մասին պատմող գրքերը նույնպես տեղ են գտել տարբեր մասնակիցների տաղավարներում, այս մասին tert.am-ը տեղեկանում է տոնավաճառի պաշտոնական istanbulkitapfuari.com կայքից:

Հայկական թեմայով գրքերը ներկայացված են հայկական «Արաս», թուրքական «Իլեթիշիմ» և «Բելգե» հրատարակչությունների սեղաններին:

Տոնավաճառում իր ոչ կոմերցիոն անկյունն է ներկայացրել նաև Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Տոնավաճառն արդեն այցելել ու իր ընթերցողների հետ հանդիպում է ունեցել ժամանակակից ստամբուլահայ գրող Մկրտիչ Մարկոսյանը, սպասվում են համշենահայ գրող Մահիր Օզքանի և պոլսահայ Զաքարյա ՄԻլդանօղլուի հետ հանդիպումներ:

Այս տարի տոնավաճառի օտարերկրացի հյուրերի ցանկում են ներկայացուցիչներ Կոլումբիայից, Գերմանիայից, Ռումինիայից, Չինաստանից, Ադրբեջանից, Իրանից, Քաթարից և այլ երկրներից: Հայտնի է, որ տոնավաճառը կգործի մինչև նոյեմբերի 12-ը:

Scroll Up