ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում միանալ «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը լավագույն մաղթանքներն է հղում Հայաստան հիմնադրամի Հեռուստամարաթոն 2017-ին, որն անցկացվում է «Բերքառատ Արցախ» կարգախոսի ներքո:

Տեղեկանում ենք հիմնադրամի ֆեյսբուքյան էջից, հայտնում է panorama.am-ը:

Հանդիսանալով ամերիկահայերի առաջատար ձայնը և Հայաստանի և Արցախի մտերիմ բարեկամը, կոնգրեսականը կոչ է անում համայնքին միանալ Հայաստան հիմնադրամի՝ գյուղատնտեսության զարգացմանը և նոր աշխատատաղերի ստեղծմանն ուղղված ջանքերին:

«Ստեղծման օրից ի վեր «Հայաստան» հիմնադրամը միլինավոր դոլարի գումար է տրամադրել Հայաստանում և Արցախում ավելի քան հազար ենթակառուցվածքների զարգացման և մարդասիրական օգնության ծրագրերի համար: Այս տարվա հեռուստամարաթոնը շատ մեծ օգուտ կտա Արցախի հողագործներին: Հավաքված գումարի շնորհիվ գյուղատնտեսությամբ զբաղվողները կապահովվեն ոռոգման ջրով, կներդրվեն կաթիլային ոռոգման համակարգեր` ապահովելով նշանակալից առաջընթաց», – ասել է նա:

Կոնգրեսական Թուլսի Գաբարդը կարևորել է Արցախի ֆերմերներին կաթիլային ոռոգման համակարգով ապահովելու Հայաստան Հիմնադրամի ջանքերը. «Մոտ 350 միլիոն դոլար գումար է հավաքվել «Հայաստան» Հիմնադրամի հեռուստամարաթոնների արդյունքում, որոնք ուղղվել են Հայաստանում և Արցախում հազարից ավել մարդասիրական օգնության, սոցիալական և համայնքների զարգացման ծրագրերին: Ներկայում 250 հազար հեկտար հողատարածքի միայն յոթ տոկոսն է ոռոգվում Արցախում և ծառայում իր նպատակին»:

Scroll Up