Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալը՝ հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում

Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից, հայ հեծանվորդ Էդգար Ստեփանյանը, հաջողությամբ հանդես գալով հեծանվավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում, դարձել է առաջնության «սկրեչ» մրցաձևի արծաթե մեդալակիր:
Գավաթի խաղարկությունն անցկացվել է Վարշավայում: Էդգար Ստեփանյանի նվաճած արծաթե մեդալը անկախ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին մեդալն է հեծանվասպորտի աշխարհի գավաթի խաղարկությունում: