Երևանում կմեկնարկի «Yerevan Jazz Fest» միջազգային ջազ փառատոնը
Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն»-ը ներկայացնում են տարվա ամենաջազային իրադարձությունը Հայաստանում՝ «Yerevan Jazz Fest» ամենամյա միջազգային ջազ փառատոնը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, այս տարի այն նվիրված է հայտնի Zildjian բրենդի հիմնադիր, մեր հայրենակից Ավեդիս Զիլդջյանին, ով սկիզբ է դրել համաշխարհային ճանաչում ունեցող հարվածային գործիքների՝ ծնծղաների արտադրությանը:
Նոյեմբերի 1-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մեկ հարկի տակ ելույթ կունենան Արտո Թունջբոյաջյանը և «Armenian Navy Band»-ը, Վահագն Հայրապետյանը, Արտակ Ներսիսյանը, Մարինե Հակոբյանը Հայաստանից և սենեգալցի Պակո Սառը: