«Ոգեշնչենք երեխաներին». Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Manchester United Foundation հիմնադրամի կազմակերպած ակցիայի շրջանակում հանդիպել է հաշմանդամություն ունեցող երեխաների հետ:
«Լավագույնը դառնալու համար դու պետք է ջանասիրաբար աշխատես, հավատաս ուժերիդ, լավացնես որակներդ: Պետք է անդադար աշխատել և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի»,- panorama.am-ի փոխանցմամբ՝ ասել է Մխիթարյանը՝ երեխաներից մեկի հետ զրուցելիս։
Հանդիպման մասին տեսանյութ է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում Հենրիխ Մխիթարյանը՝ գրելով. «Ոգեշնչենք երեխաներին»։