Պոլսահայ աշակերտուհու «Հունվարի 19՝ Հրանտ Դինքի հիշատակման օր» նկարը ներկայացված է մրցույթ-փառատոնում

Հոկտենբերի 12-ին Գեղագիտության ազգային կենտրոնի Մանկական ստեղծագործության թանգարանում տեղի ունեցավ «Ազգային տոներ, ծեսեր, խաղեր» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական յոթերորդ մրցույթ-փառատոնի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսում ներկայացված են Սփյուռքի շուրջ 30 կրթօջախների, Հայաստանի տարբեր մարզերի և Արցախի Հանրապետության արվեստի և հանրակրթական դպրոցների սաների աշխատանքները:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են Ստամբուլի «Հրանտ Դինք» վարժարանից, ցուցահանդեսին ներկայացված նկարների մեջ է վարժարանի 9-ամյա աշակերտուհի Հասմիկ Վարդերեսյանի նկարը՝ «Հունվարի 19՝ Հրանտ Դինքի հիշատակման օր» վերնագրով։
Հասմիկին մաղթում ենք հաջողություն։
Հավելենք, որ  Գեղագիտության ազգային կենտրոնի Ֆեյսբուքյան էջում բացվել է վիրտուալ ցուցահանդես, որտեղ կարող եք քվեարկել Ձեր կողմից սիրված նկարի համար` սեղմելով «like» կոճակը:
Scroll Up