ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

«ՀՀ Նախագահը բանակցությունների վայրից մեկնեց Շվեյցարիայում ՀՀ դեսպանություն, որտեղ նախատեսված է հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ»,-այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Հանդիպմանը մասնակցում էին երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հանդիպումից հետո կայացավ նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի առանձնազրույցը:

Scroll Up