Արցախի Իշխանաձոր համայնքը ֆուտբոլային թիմ և նորակառույց մարզադաշտ ունի

ԱՄՆ-ում գործող «Հայրենասեր» բարեգործական հասարակական կազմակերպության հովանավորությամբ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքում կառուցվել է ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Իշխանաձորի համայնքի ղեկավար Արսեն Թեյլունցն ասել է, որ կառուցված ֆուտբոլի դաշտն ունի արհեստական խոտածածկով 1000 քառ./մ տարածք. հանդիսատեսի համար տեղադրված են նստատեղեր:
«Բերձորի սպորտդպրոցին կից Իշխանաձորում բացվել է ֆուտբոլի խմբակ, որի պարապմունքներն անց են կացվում նորակառույց ֆոտբոլի դաշտում»,- նշել է Ա. Թեյլունցը և տեղեկացրել, որ ֆուտբոլի դաշտին կից կառուցվել է նաև խաղահրապարակ, որտեղ համայնքի երեխաներն իրենց հանգիստն են անցկացնում:
Նշենք, որ «Հայրենասեր» կազմակերպությունը Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում նպաստում է սոցիալ-տնտեսական զարգացմանը։