Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում հնչեցին հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր

«Հայերն այսօր»-ի տեղեկացմամբ հոկտեմբերի 7-ին, Երուսաղեմի Հայ Պատրիարք Ամենպատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հովանավորությամբ Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում տեղի է ունեցել Կիպրոսի «Ս. Աստվածածին» երգչախմբի համերգը:
Հնչել են հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր:
Համերգն ավարտվել է Կիպրոսի Հայ եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի փակման և օրհնության խոսքով:
Այնուհետև, հոկտեմբերի 8-ին, Երուսաղեմի Հայ պատրիարք Ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հովանավորությամբ Ժառանգավորաց վարժարանի հանդիսությունների սրահում կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը` մաեստրո Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ:
Երգչախումբը նույնպես կատարել է հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր:
Համերգի ավարտին փակման և օրհնության խոսքով հանդես է եկել Հոգշնորհ Տեր Էմմանուէլ վարդապետ Աթաջանյանը: