Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Այսօր մեր ժողովուրդը խորին ակնածանքով ու հարգանքով նշում է ուսուցչի օրը: Այն ևս մեկ առիթ է` գնահատելու և բարեմաղթանքի խոսքեր ասելու այն ուսուցիչներին, ովքեր իրենց նվիրական ու անբասիր նկարագրով սիրված են բոլորիս կողմից: Ուսուցիչն է, որ, իր վեհ առաքելությանը հավատարիմ, բազում սերունդներ է կրթում ու դաստիարակում: Անշուշտ, դժվար է գերագնահատել ուսուցչի աշխատանքը՝ անկախ նրա դասավանդած առարկայից, սակայն ինձ համար հայեցի կրթության և դաստիարակության ջահակիրը եղել և մնում է մայրենիի ուսուցիչը: Այսօր ես առանձնահատուկ ջերմությամբ եմ ցանկանում շնորհավորել Սփյուռքի կիրակնօրյա դպրոցների ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր մանուկներին և պատանիներին փոխանցում են ոչ միայն հոգևոր գիտելիքներ, այլև աստվածաշնչյան կարևոր սկզբունքներ ու քրիստոնեական չափանիշներ: Թող Աստված օրհնի ձեզ և ձեր կատարած հրաշալի աշխատանքը:

Իմ ձայնը միացնելով շնորհավորանքի բազում մաղթանքների` ասում եմ.

– Շնորհավոր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ:

Դուք Ձեր իմաստությամբ, համբերատարությամբ ու սիրով ամեն օր Ձեր սաների համար բացահայտում եք քաջության, բարու, գեղեցիկի ու ճշմարտության խորախորհուրդ գաղտնարանները: Մաղթում եմ Ձեզ տոկունություն, առողջություն ու գեղեցկություն: Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում…

Սուսաննա Դերենիկի Առաքելյան,

Ղազախստանի Կանատ Դարժումանի անվան ազգային վերածննդի դպրոցի

հայկական բաժնի ուսուցչուհի,

ք. Պավլոդար

Scroll Up