Համերգներ՝ Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում

Ինչպես «Հայերն այսօր»-ը տեղեկանում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանից, հոկտեմբերի 7-ին վարժարանի հանդիսությունների սրահում տեղի է ունենալու Կիպրոսի հայկական երգչախմբի, իսկ հոկտեմբերի 8-ին` «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի համերգը՝ երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի գլխավորությամբ:
Ծրագրում ներառված են հայ և համաշխարհային հոգևոր, աշխարհիկ և ջազային ստեղծագործություններ: