Ախալցխայում անցկացվեց «Գիտություն և նորարարություն միջազգային փառատոն-2017»-ը

Ախալցխայի Ռաբաթ բերդի  ամֆիթատրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ «Գիտություն և նորարարություն-2017» միջազգային փառատոնը: Սամցխե-Ջավախքի և Թելավիի համալսարանների ուսանողները, տարբեր կենտրոնի ներկայացուցիչները ցույց տվեցին հետաքրքիր փորձեր և ինտերակտիվ գյուտեր: Փառատոնը բացվեց «Զվարճալի գիտություն» ցուցահանդեսով, որը հիմնականում ուղղված էր դպրոցահասակ տարիքի երեխաների համար:

«Մենք անցկացնում  ենք ֆիզիկական և քիմիական փորձեր»,- ասաց Թելավիի պետական համալսարանի ուսանող Մակո Մոլիշիշվիլին:

«Առաջին անգամն է, որ մենք մասնակցում ենք նման փառատոնի: Նմանատիպ  հանդիպումները շատ կարեւոր են բոլորի համար: Մենք անում ենք մի վերլուծություն, թե ինչպես է հնարավոր տարբերել հացի վնասված հացահատիկները միմյանցից: Բոլորն էլ շահագրգռված են,  ինչպես մեծերը, այնպես էլ երեխաները»,-akhaltskha.net-ի փոխանցմամբ՝ ասում է Սամցխե-Ջավախքի համալսարանի ուսանողներից մեկը:

Սամցխե-Ջավախքի պետական համալսարանի վրաններից մեկում այցելողները կարող էին տեսնել քրեական փորձաքննության անցկացման գործընթաց:

«Գիտություն և նորարարություն փառատոն 2017»-ն արդեն երրորդ տարին է, ինչ անցկացվում է Վրաստանում, որը  կազմակերպվում է Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից: Ի տարբերություն նախորդ տարիների, այս  տարի փառատոննանցկացվում է Վրաստանի  բոլոր խոշոր քաղաքներում:

Փառատոնը սկսվել է սեպտեմբերի 24-ին և կավարտվի հոկտեմբերի 8-ին:

Scroll Up