Սպիտակի երկրաշարժի զոհերի ոգեկոչման արարողություն Վիեննայում

Դեկտեմբերի 8-ին 1988թ. Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 25-ամյա տարելիցի կապակցությամբ Վիեննայի 10-րդ՝ Ֆավորիտեն թաղամասի Սուրբ Անտոնիուս եկեղեցու հարևանությամբ կանգնեցված խաչքարի մոտ (հեղինակ Վաչե Պետրոսյան) տեղի ունեցավ Հոգեհանգստյան արարողություն, զետեղվեցին ծաղկեպսակներ՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի: Խաչքարը կանգնեցված է ի նշան երախտիքի՝ 1988թ. երկրաշարժից հետո Ավստրիայի ժողովրդի կողմից Հայաստանին ցուցաբերած օգնության:

Միջոցառման կազմակերպիչներն էին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը և Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական համայնքի վարչությունը:

Երկրաշարժի 25-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողությանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Scroll Up