«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի մասնակիցները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն

Սեպտեմբերի 26-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս»  համահայկական փառատոնի մասնակիցները այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն:

Այցին ներկա էր ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Մասնակիցները  ծաղկեպսակ դրեցին մեծ երաժշագետի շիրիմին: Տեղի ունեցավ հոգեհանգստի  կարգ-խնկարկություն, փառատոնի մասնակիցները հանդես եկան երաժշտական կատարումներով, այցելեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ:

Scroll Up