ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/GetThumbnail-2.jpg)
Սեպտեմբերի 25-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
«Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովի չորս թեմատիկ ուղղությունների պատասխանատուները զեկուցեցին կազմակերպական հարցերի, թերությունների ու բացթողումների, ինչպես նաև՝ համաժողովի մասնակիցների կարծիքների, դիտողությունների, առաջարկների վերաբերյալ:
Տարածաշրջանային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին «Հայրենիք-Սփյուռք» 6-րդ համահայկական համաժողովին տարածաշրջանի երկրներից մասնակցողների թիվը, ակտիվությունը, զեկուցումների ու ելույթների շեշտադրումներն ու արձագանքները:
Նախարարը կարևորեց համաժողովին հնչած բոլոր կարծիքների և առաջարկների ամփոփումը, համակարգումն ու վերլուծություն, և հանձնարարեց ներկայացնել հաշվետվություններ կատարված աշխատանքի մասին: Առաջիկա շաբաթը նվիրվեց «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի անցկացմանն ու լայն լուսաբանմանը: