Նիդերլանդներում մեկօրյա հայկական դպրոցների հարթակի մանկավարժների հերթական նիստին ներկա է եղել ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը

Նիդերլանդների Թագավորության մեկօրյա հայկական դպրոցների հարթակի (այսուհետ Հարթակ) մանկավարժների հերթական նիստը տեղի ունեցավ «ՈՒրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության կազմակերպության Հերթոգենբոսի հայկական դպրոցի լսարանում: Նիստը կազմակերպվեց և անցկացվեց «ՈՒրարտու» կազմակերպության կողմից: Հարթակի 2013-2014 ուստարվա նախագահն է «Ուրարտու» կազմակերպության նախագահ՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյանը:

Նիստին մասնակցում էին Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ Աղաջանյանն ու հյուպատոս պարոն Գևորգ Պետրոսյանը, Նայմեխենի ՄՀՀ կազմակերպության,Մաստրիխտի «Անի» համայնքի նախագահներն ու այդ կազմակերպության ներքո գործող մեկօրյա դպրոցների մանկավարժները: Որպես դիտորդ ներկա էին նաև Վեստերֆորտի Հայ տիկնաց միության նախագահն ու դպրոցի մանկավարժները, SCAON միության քարտուղարն ու նոր ստեղծվող դպրոցի մանկավարժը:

Նիստի օրակարգն էր`
1. Հայերենի և նիդերլանդերենի քերականական որոշ նմանությունների և տարբերությունների մասին, որոնք խիստ անհրաժեշտ են մայրենի լեզվի դասավանդման գործընթացում:
Զեկուցող՝ դոկտոր, պրոֆեսոր Մարտուն Էլբակյան («Ուրարտու» հայ-նիդերլանադական բարեկամության կազմակերպության Հերթոգենբոսի մեկօրյա հայկական դպրոց)

2. Մայրենի 3–րդ դասագրքից «Հայաստանի ոսկե աշունը» և «Աշնան նկարը» դասերի անցկացման անձական փորձի ներկայացում:
Զեկուցող՝ Անահիտ Հայրապետյան (Նայմեխենի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության մեկօրյա հայկական դպրոց):

3. Ընթացիկ հարցեր: Հաջորդ հանդիպմանն անհրաժեշտ հարցերի պայմանավորվածության ձեռքբերում:

Նիստի ավարտին ելույթ ունեցավ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Ձյունիկ Աղաջանյանը: Դեսպանը բարձր գնահատեց Հարթակի գործունեությունը և հաջողություններ ցանկանալով նշեց մեկօրյա դպրոցների բարձր դերը Սփյուռքում հայապահպանության և մայրենի լեզվի պահպանման սուրբ գործում:

Հարթակի մեջ գործող դպրոցներն առայժմ հինգն են (Նայմեխեն, Հերթոգենբոս, Մաստրիխտ, Ալմելո,Ասսեն ), բայց նիստին մասնակցող Վեստերֆորտ և SCAON կազմակերպությունների դպրոցների ներկայացուցիչները նույնպես ցանկություն հայտնեցին անդամագրվել Հարթակին: Նրանք համոզվեցին, որ դպրոցների միասնական ծրագրերի ու մեթոդական խորհրդատվական միջոցառումներն իրապես նպաստում են դպրոցի աշխատանքների արդյունավետությանը: Բացի այդ, աշակերտների ու մանկավարժների փոխայցելությունները մեծ ոգևորություն է առաջացնում ու նպաստում հայրենակից նոր ընկերների ձեռքբերմանը, ինչը շատ կարևոր է Սփյուռքի համար:

Հարթակի անունից շնորհակալություն եմ հայտնում «Ուրարտու» հայ-նիդերլանդական բարեկամության կազմակերպությանը, ի դեմս նախագահ՝ պրոֆեսոր Մ. Էլբակյանի և նույն կազմակերպության նախագահության անդամ Տոնի Պողոսի, շատ ուսանելի միջոցառման կազմակերպման և բարձր մակարդակի ընդունելության համար:

Սվետա Աբրահամյան

Նայմեխեն քաղաքի ՄՀՀ միության նախագահ 

niderlandnerum-mekor-20494.4

niderlandnerum-mekor-u20494-1

niderlandnerum-mekor-20494.1

Scroll Up