ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Սեպտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստման ու կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նշեցին առաջիկա անելիքները:

Քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուները:

Scroll Up