ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/09/IMG_20170907_161623-300x225.jpg)
Սեպտեմբերի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Քննարկվեցին «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքներին ու կազմակերպական խնդիրներին վերաբերող հարցեր: Ճշգրտվեցին աշխատանքային խմբերի անելիքներն ու ժամկետները: