Տեղի կունենա ամերիկաբնակ մտավորական Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 1-ին, ժ. 16:30-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ տեղի կունենա պոլսահայ, ներկայումս՝ ամերիկաբնակ մտավորական Գևորգ Հակոբյանի «Պատմութիւն իսթամպուլահայ ուսումնական կեանքի և կրթական հաստատութիւններու» գրքի շնորհանդեսը (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Ստվարածավալ աշխատության մեջ հեղինակը ներկայացնում է ոչ միայն ստամբուլահայ ուսումնական կյանքի պատմությունը, այլև մանրամասն տեղեկություններ  է փոխանցում Ստամբուլի նախկին ու ներկա հայկական ազգային և անհատական շուրջ 170 վարժարանների մասին: Գիրքը պարունակում է հազվագյուտ լուսանկարների հավաքածու:

Միջոցառմանը կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Օրհնանքի խոսքով հանդես կգա Գերաշնորհ  Տ. Թաթուլ Ծ. Վրդ. Անուշեանը:

Զեկույցներով հանդես կգան ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ նոր և նորագույն գրականության ամբիոնի վարիչ Սուրեն Դանիելյանը և այլ մտավորականներ:

Ներկաները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել հեղինակին:

Scroll Up