Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստ

Օգոստոսի 31-ին, ժամը 15:00-ին, տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը: (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Հասարակական խորհրդի նիստին կներկայացվեն զեկուցումներ Հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, ՀՀ սփյուռքի նախարարության «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական  «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների վերաբերյալ:

Կքննարկվեն ընթացիկ հարցեր:

Scroll Up