Նաիրիտում հրդեհի 3 օջախներում կրակն ամբողջությամբ մարված է

Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայրում են գտնվում 23 փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:
***
«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:
Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:
Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:08-ին:
Հավելենք, որ օգոստոսի 28-ին, ժամը՝ 13:10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում: «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է էթինոլ լաք նյութը: Մասնագետների պնդմամբ, էթինոլը վտանգավոր չէ քաղաքացիների առողջության համար: