Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետին

Օգոստոսի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից:
Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում:
Զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք կարևորվեց Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։
Զրուցակիցներն անդրադարձան հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնակացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։