«Հայաստան. հայացք դեպի ապագան» հայկական ֆորում` Մոսկվայում

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է Մոսկվայի հայկական ամենամյա քաղաքագիտական ֆորում`«Հայաստան. հայացք դեպի ապագան» խորագրով:
Առաջին ֆորումը, որը նվիրվում է Հայաստանի անկախության 26–ամյակին, տեղի կունենա 2017 թ. սեպտեմբերի 7–ին, «Պրեզիդենտ-Հոթել» հյուրանոցի «Կրասնայա» դահլիճում:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանի անվտանգության ներկա մարտահրավերների և տնտեսական զարգացման հարցերի` քաղաքագիտական մակարդակով քննարկելու համար համախմբել Մոսկվայի հայկական կազմակերպություններին, հայ փորձագետներին և գիտնականներին:
Ֆորումի ծրագրում նաև տեղ են գտնելու հայ-ռուսական հարաբերություններին, ինտեգրացիոն գործընթացներին և հայ համայնքի դերին ու նշանակությանը վերաբերող թեմաները:
«Հայաստան. հայացք դեպի ապագան» ֆորումի նախապատրաստման և անցկացման համար գործում է կազմկոմիտե, որի կազմում են ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյանը, տնտեսագիտության դոկտոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի տնօրեն Սերգեյ Կալենջյանը, պատմագիտության թեկնածու, REX ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը և լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովը:
Ֆորումին մասնակցության հարցերով կարելի է դիմել հետևյալ էլեկտրական հասցեով` dialoginfo17@yandex.ru: