Ձյուդոյի ընտրանին հավաք է անցկացնում Հունգարիայում

Ձյուդոյի մեծահասակների հավաքականը աշխարհի առաջնությանն ընդառաջ նախապատրաստական ուսումնամարզական հավաք է անցկացնում Հունգարիայի Դունավարսանի քաղաքում:
Հավաքին մասնակցում են 73 կգ քաշայիններ Արսեն Ղազարյանը և Ֆերդինանդ Կարապետյանը, գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը, մարզիչ Թաթուլ Հովհաննիսյանը: Առաջնությունից ամնիջապես առաջ, արդեն Բուդապեշտում նրանց կմիանա նաև ԼՂՀ-ի ներկայացուցիչ 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը: Օգոստոսի 28-ից սեպտեմբերի 3-ը Բուդապեշտում կկայանա մեծահասակների աշխարհի առաջնությունը: