Իրանում պահպանվող պատմական զանգը կվեարադարձվի Վանի Սուրբ Աստվածածին եկեղեցուն

Իրանը Վանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն կվերադարձնի նրան պատկանող պատմական զանգը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը:
Շուրջ 629 տարվա վաղեմություն ունեցող զանգը ներկայումս ցուցադրվում է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Ուրմիա քաղաքի անթրոպոլոգիական թանգարանում: Հայտնի է, որ այն վանի Սբ. Աստվածածնին է նվիրաբերվել 1388թ.:
Իրանի մշակութային ժառանգության, արհեստների և զբոսաշրջության կազմակերպության փոխնախագահ Միրհադի Քարա Սեյիթ Ռումյանին նշել է, որ իրենք ամեն ջանք թափում են՝ Իրանին պատկանող պատմամշակութային արժեքները երկիր վերադարձնելու համար:
«Նույն կերպ էլ մենք իրենց իրական տերերին ենք վերադարձնում մեր երկրում գտնվող այն արժեքները, որոնք ապացուցվել է, որ պատկանում են այս կամ այն երկրին», – Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ հավելել է Ռումյանին: