Արսինե Քլյան. «Դանիելյան» արվեստի կենտրոնի փոքրիկ հյուրը Էստոնիայից

Հայրենիքից դուրս շատ հեռու, աշխարհի հյուսիսային մասում մի գեղեցիկ օր ծնունդ է առնում Արսինե անունով մի աղջիկ։ Նա մեծանում է արվեստագետի ընտանիքում, որտեղ առաջին օրվանից շրջապատված է լինում ներկերի, տարբեր գույների նկարների մթնոլորտի մեջ։ Եվ պատահական չէ, որ Արսինեին ավելի շատ գրավում են նկարչական նյութերը, քան թե այն մանկական տիկնիկներն ու խաղալիքները, որոնցով առհասարակ սիրում են խաղալ իր հասակի երեխաները։

Առաջին նկարչական փորձը փոքրիկը ձեռք է բերում իր հայրիկի կտավի վրա։ Ի զարմանս հայրիկի, դա բավականին տպավորիչ ու համարձակ քայլ է համարվում։ Երեք տարեկան հասակում երեխան, օգտվելով հարմար առիթից, իր ձեռքն է վերցնում վրձինն ու  յուղաներկը և սկսում ավարտել հայրիկի ստեղծագործությունը, դա ոչ արդարացի, բայց շատ համարձակ և վստահելի քայլ էր իր տարիքի համեմատ։ Վերադառնալով Արսինեի ստեղծագործությանը՝ կարելի է վստահորեն ասել, որ նման նկարչական ոճի մակարդակով աշխատել են շատ հայտնի աշխարհահռչակ նկարիչներ։ Եվ իրոք արդեն չորս տարեկան հասակում կայանում է Արսինեի նկարների անհատական ցուցահանդեսը, ուր ներկա են գտնվում իրեն հասակակից բոլոր երեխաների ծնողները և հիանում այդ ցուցահանդեսով։ Փոքրիկ երեխայի աշխարհը լցվում է գովեստներով ու տարբեր արժանի պատվոգրերով։ Դա կարծես ամրացնում ու ոգևորում է երեխայի սերն ու հետաքրքրությունը նկարչության հանդեպ։

Արսինեն ակտիվ մասնակցում է Արվեստի թանգարանի կողմից կազմակերպված նկարչական մրցույթներին, նա սկսում է ակամա առնչվել և ծանոթանալ ուրիշ նկարիչների հետ։ Այստեղ արդեն ավելի խիստ և լուրջ պահանջներ են առաջանում Արսինեի նկարչության զարգացման համար։ Փոքրիկի մայրը առաջարկում է սովորեցնել աղջկան ավելի ռեալիստական ու կլասիկ ոճի արվեստին, իսկ հայրը առարկում է և հայտարարում, որ Արսինեն ինքը պետք է աշխատի այնպես, ինչպես ստացվում է իրեն մոտ՝ նկատի ունենալով սեփական ստեղծագործության անսահմանափակ ոճը և ցանկությունը։

Իհարկե այնքան էլ հեշտ չէ չորս տարեկան հասակում շարունակ նկարել և մասնակցել ցուցահանդեսների։ Չնայած այդ պրոցեսը շատ դուր է գալիս Արսինեին և նա պարզապես ապրում և ուրախանում է իր ձեռքով ստեղծած կերպարներով։ Դա արտացոլվում է այն օրինակով, երբ հայրը փորձում է վերցնել Արսինեից նկարը՝ հայտարարելով, որ արդեն նկարը պատրաստ է, տեղի է ունենում բավականին մեծ ընդհարում և հայրը հարկադրված վերադարձնում է նկարը Արսինեին, քանի որ նա այդպես չի համարում և ուզում է շարունակել։ Եվ այսպես հասունանում է այն պահը, երբ պահանջ է առաջանում ծանոթացնել Արսինեին իր հայրենիքի ու մշակույթի հետ։

Այս հարցով ընդառաջ է գալիս Երևանի «Դանիելյան» արտ ստուդիան, որի տնօրենն է հայտնի նկարիչ Արամ Դանիելյանը։ Արսինեն անխտիր պետք է մեկնի Հայաստան, մի երկիր, որտեղ առաջին անգամ իր ոտքը պետք է դիպչի այդ հողին և զգա հողի ջերմությունը։

Ահա երկար սպասումներից ու հույսերից հետո Արսինեն Երևանում սովորում է «Դանիելյան» արտ ստուդիայում և առաջին անգամ Հայաստանում տեղի է ունենում իր անհատական ցուցահանդեսը, ուր ներկայացված են հայրենի երկրի տեսարաններ։ Եվ իսկապես երեխայի կյանքում շատ մեծ դեր ու նշանակություն է ունենում անձնական շփուներն իր ազգի նկարիչների հետ, օրինակ Արամ Դանիելյանի, Քրիստինա Օգանեզովայի, Լիլիթ Տոնականյանի և շատ ուրիշների․․․

Միջազգային նկարիչների միության ներկայացուցիչը Լիդիա Կոյֆմանը(Կանադա) նկարեց Արսինեի դիմանկարը և ավելացրեց նկարի կողքին երկիր մոլորակը՝ խաղաղության աղավնու սիմվոլիկ նշանով։ Փոքրիկ Արսինեին արդեն հասցրել են ճանաչել ոչ միայն եվրոպական երկրներում այլ նաև հեռավոր Ինդոնեզիայի թագավորությունում։

Լիդիա Կոյֆմանը առաջինը չէր, որ նկարեց Արսինեի դիմանկարը, իրենից առաջ արդեն անձամբ նկարել էր Ինդոնեզիայի թագավորության արքայադուստրը Դոննա Մեծելաարը։ Եվ պատահական չէ, որ Արսինեն արժանացել է աշխարհի խաղաղության սիմվոլիկային։ Չէ՞ որ նա ունենալով հայկական արմատներ, որ մի երկիրն էլ սավառնի, միանշանակ իր փոքրիկ թևերի վրա ներկայացնում է Հայաստանը, անշուշտ ճիշտ չէր լինի եթե նա չվերադառնար հայրենիք և հայրենիքը իր փոքրիկ թևավոր թռչունի հետ չծանոթանար։

Մի գուցե շատ խոր իմաստ կա թաքնված այս փոքրիկ նկարչուհու խոսքերի մեջ, որը հայրենքից դուրս ներկայացնում է իրեն օտար ազգերին՝ ԵՍ ԱՐՍԻՆԵՆ ԵՄ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ։

orer.eu-ի սեփ թղթ.

Էստոնիա

Scroll Up