«Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանում» խորագրով համերգ Վրաստանում

Հուլիսի 30-ին «Վիրահայերի միության» նախաձեռնությամբ Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի մունիցիպալիտետում տեղի ունացավ «Հայ մշակույթը բազմամշակույթ Վրաստանում» խորագիրը կրող ազգային համերգ։ Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում են կազմակերպիչները, համերգային ծրագիրը ներկայացրեցին Վրաստանում գործող համույթներն ու անհատ կատարողները։
Միջոցառումն անցավ մեծ շուքով եւ հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո: Համերգին ներկա էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Խորեն Մղդեսյանը, Գամգեոբայի մշակույթի բաժնի վարիչ Ժորա Սնխչյանը, քաղաքային ընտրանիի մշակույթի հանձնաժողովի նախագահ ԱնիՄոսոյանը։