Հայկական միջազգային ցուցադրություն Բուդապեշտում

«International Diaspora Festival»-ի շրջանակներում Բուդապեշտում, Հայկական մշակութային կենտրոնի հովանու ներքո կկայանա POP ARM մրցույթը, որի շրջանակներում կազմակերպիչները ցանկանում են տեսնել աշխատանքներ՝ «Փոփ արտ մշակույթ» և «Ժամանակակից մշակույթ» խորագրերով։ Աշխատանքային թեման պետք է կապված լինի հայկական մշակույթի, ճանաչված մարդկանց, գրողների, երաժիշտների հետ, սակայն ընթանա յուրահատուկ ճանապարհով։ Նաև աշխատանքներ կարող են ներկայացվել ժամանակակից մշակույթի տարբեր ժանրերում՝ collage, painting, installation, figurine և այլն։
Աշխատանքային նյութի օգտագործման վերաբերյալ սահմանափակումներ չկան։ Մասնակցությունն առանց տարիքային սահմանափակման է։
Հաղթողները կպարգևատրվեն հետևյալ մրցանակներով`
«Ժյուրիի մրցանակ» խորագրով հաղթող մասնակիցը կստանա 300€,
«Հանդիսատեսի մրցանակ» խորհագրով հաղթող մասնակիցը կստանա 200 € և դիպլոմ։ Այս մրցանակը կհանձնվի հանդիսատեսի և ինտերնետային քվեարկությունների հիման վրա։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 31.07.2017թ.: Արդյունքները կհայտարարվեն ցուցադրության բացման օր ը` սեպտեմբերի 17-ին:
Դիմումի ներկայացման կարգը.
Աշխատանքները մշակույթի կենտրոն կարող են հանձնվել առձեռն՝ նախապես պայմանավորվելով (հասցե՝ Հունգարիա, Բուդապեշտ 1052 Semmelweis փողոց, 17) կամ ուղարկելով աշխատանքները հետևյալ Էլ-փոստի հասցեով՝ eranyak.oganova@gmail.com։
Էլեկտրոնային դիմումը պարտադիր է։ Ոչ լիարժեք տվյալներ ունեցող մասնակիցների աշխատանքները կմնան չգնահատված։
Աշխատանքները պետք է լինեն հեղինակների սեփական մտքերն ու ստեղծագործությունները։ Դիմողը պետք է ընդունի, որ ներկայացնելով իր դիմումը՝ նա հանձնում է իրավունք` աշխատանքների հետագա օգտագործման համար: Այն կարող է հետագայում հրապարակվել առանց դիմողի թույլտվության՝ դառնալով մատչելի հանրությանը։
Ցուցադրության սրահին ծանոթանալու համար կարող եք այցելել մշակույթի կենտրոն հետևյալ օրերին` երկուշաբթի (10։00-ից 13։30), երեքշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ (10։00-ից 16։00), հինգշաբթի (12։00-ից 18։00), շաբաթ (10։00-ից 13։30)։
Հավելյալ տեղեկությունների և տեխնիկական հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Երանյակ Օգանովային հետևյալ հեռախոսահամարով՝ +36 20 378 47 96: