Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում հանդիպել է հայկական «Հոմենեթմեն» մարզական ակումբի սաներին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Լոս Անջելեսում այցելել է հայկական «Հոմենեթմեն» մարզական ակումբ:
Մխիթարյանը նկարվել է «Նյու-Յորք Նիքսի» բասկետբոլիստ Կարմելո Էնթոնի, նաև հայկական «Հոմենեթմեն» մարզական ակումբ սաների հետ:
Այս օրերին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում ԱՄՆ-ում: «Կարմիր սատանաները» երկու հանդիպում են անցկացրել երկուսում էլ հաղթանակ տոնելով: Մխիթարյանը երկու անգամ դարձել է գոլի հեղինակ, գրում է Արմենպրեսը: