ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հուլիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարըն անդրադարձավ Լիբանանում կայացած «Սփյուռքը նոր հորիզոններու դիմաց սփյուռքի հայուն ինքնահասկացողությունը» խորագրով համահայկական հավաքին իր մասնակցությանը, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետաքրքիր հարցադրումներին, կարևորեց Սփյուռքում ինքնության պահպանմանն ուղղված միջոցառումներն ու ծրագրերը:

Քննարկվեցին նախարարության ծրագրերի ընթացքին, «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի մասնակցության, կազմակերպական և աշխատանքային այլ հարցեր:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց առավել հետևողականորեն և պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները:

Scroll Up