Քարին տակ համայնքում տեղի է ունեցել նոր մանկապարտեզի բացման արարողություն

Շուշիի շրջանի Քարին տակ համայնքում այսօր տեղի է ունեցել նոր կառուցված մանկապարտեզի շենքի բացման արարողություն:

«Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում  Քարին տակ համայնքի  ղեկավար   Մխիթար  Առուշանյանն  ասել  է,   որ    շենքը   կառուցվել  է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի   և  ԱՀ   կառավարության  համաֆինանսավորմամբ:

«50  տեղանոց մեկ հարկանի  մանկապարտեզն    ունի անհրաժեշտ բոլոր հարմարությունները` ննջասենյակ, ճաշասենյակ, խաղասրահ:   Մանկապարտեզ  հաճախող  երեխաների    թիվը  28  է. ավելանալու   միտում  կա»,-նշել  է   Մ.  Առուշանյանը:

Միջոցառմանը  ներկա   էին  ԱՀ   քաղաքաշինության  նախարար  Կարեն  Շահրամանյանը,  ԿԳՍ   փոխնախարար  Արմեն   Սարգսյանը, պատգամավորներ,  գյուղացիներ  և  այլք:

Լուսանկարները՝  Արևիկ  Բաբայանի

Scroll Up