Տեղի կունենա «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 7-ին, ժամը՝ 16:00-ին, տեղի ունենա ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2016թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (հասցեն՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջույնի խոսքով հանդես կգան Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության առաջին փոխնախագահ Վլադիմիր Աղայանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը:

2016թ. անվանակարգերն են.

«Մայրենիի պաշտպան» (անհատներ),
«
Լավագույն հայկական կրթօջախ»,
«
ՀՀ և ԼՂՀ անկախությունների 25-ամյակին նվիրված լավագույն հրապարակում» Սփյուռքի լրատվամիջոցների մրցույթ,
«
Սիրում եմ քեզ, ի՛մ Հայրենիք» մանկապատանեկան շարադրությունների մրցույթ:

Մրցանակաբաշխությունը ՀՀ սփյուռքի նախարարությունն անց է կացնում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ՝ 2010 թվականից: 2010-2016 թթ. մրցանակաբաշխության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 877՝ 45 երկրից:

Scroll Up