Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին այցելել է Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջաններ ու ծանոթացել բերքահավաքի եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների իրականացման ընթացքին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են Արցախի Նախագահի մամուլի ծառայությունից:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ՝ Արցախի նախագահին ուղեկցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Scroll Up