«Թեքեյան» մշակութային միության Լիբանանի շրջանային վարչության անդամները և լիբանանցի պատանի երաժիշտները կհյուրընկալվեն ՀՀ սփյուռքի նախարարությունում
Հուլիսի 4-ին, ժ. 10:00-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կհանդիպի ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների բարձր հովանավորությամբ և Լիբանանում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ «Թեքեյան» մշակութային միությունների Լիբանանի հիմնադիր մարմնի հիմնադրման 70-ամյակը նշելու կապակցությամբ Հայաստանում գտնվող միության Լիբանանի շրջանային վարչության անդամների և լիբանանցի պատանի երաժիշտների հետ (հասցեն՝ Վ.Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Հայկական երաժշտությունը լիբանանյան կատարմամբ» խորագրով համերգը և «4 սերունդ. վճռականության ոգին» ցուցահանդեսը: