Տեղի կունենա «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը

Հունիսի 28-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ ԵՊՀ Մշակույթի կենտրոնում տեղի կունենա լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը (հասցե՝ Վ.Սարգսյան 3, 9-րդ հարկ):
Շնորհանդեսին ելույթ կունենա Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: