Լիբանանահայ արվեստաբանն այցելեց ՀՀ սփյուռքի նախարարություն

Հունիսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց լիբանանահայ արվեստաբան, «Noah’s Ark» պատկերասրահի տնօրենՄովսես Հերկելյանին:

Սփյուռքի նախարարը կարևորեց սփյուռքահայ գործչի իրականացրած աշխատանքը հայ մշակույթի, արվեստի պահպանման, արժևորման ու տարածման ուղղությամբ:, նշեց, որ իր գործունեությամբ արվեստաբանը նպաստում է հայ մշակույթի հանրահռչակմանը:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց «Հայրենիք-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովի աշխատանքներին արվեստաբանի մասնակցությանը վերաբերող հարցերին: Քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները:

Մովսես Հերկելյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և արդյունավետ զրույցի համար, պատրաստակամություն հայտնեց աջակցել համաժողովի կազմակերպման աշխատանքներին:

Scroll Up