Քննարկվել են ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները

Հունիսի 23-ին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի (ՆԱՈւ) գլխավոր տնօրեն, գեներալ մայոր Իմադ Օսմանին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից:

Շնորհավորելով պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ դեսպան Մկրտչյանը Ի. Օսմանին արդյունավետ աշխատանք մաղթեց:

Իմադ Օսմանը ներկայացրեց Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի կողմից ձեռնարկվող համալիր քայլերն՝ ուղղված հանրային աջակցության և վստահության բարձրացմանը, երկրի ներքին անվտանգության ապահովմանը, հանցագործությունների կանխարգելմանը և նվազեցմանը:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց միջազգային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությանը և դրա միջոցով հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, քննարկվեցին ՀՀ Ոստիկանության և Լիբանանի ՆԱՈւ միջև հնարավոր համագործակցության շրջանակները:

Scroll Up