Տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Հունիսի 19-ին, ժամը 11.15-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա փոխըմբռնման հուշագրի ստորագրում` Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հանրապետության հումանիտար և արտերկրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև (հասցե՝ Վ. Սարգսյան 3, 8-րդ հարկ):
Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Կիպրոսի պատվիրակության կազմում են Կիպրոսի Հանրապետության նախագահի Արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:
Հուշագրի ստորագրումից հետո կցուցադրվի ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:
Պատվիրակության անդամներին կընդունեն ՀՀ Ազգային ժողովի նախագահը, վարչապետը:
Հյուրերը կայցելեն Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ, Մատենադարան: