«Հեռուստամարաթոն 2013»-ին զուգահեռ միջոցառումներ Իրանում
Հեռուստամարաթոն 2013-ի շրջագծում հինգշաբթի, նոյեմբերի 28-ին« Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան սրահում, շրջանի Հայ դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ եւ “Ռուբէն” Երիտ. միութեան կազմակերպութեամբ տեղի ունեցաւ դրամահաւաք, որի ընթացքում հանգանակւած գումարները նպատակաուղղւած են լինելու Վարդենիս-Մարտակերտ Ճանապարհաշինութեանը:
“Դէպի Արցախ” նշանաբանի ներքոյ իրականացւած դրամահաւաքին իրենց սրտաբուխ նւիրատւութեամբ մասնակցեցին Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպիսկոպոս Չարեանը, ազգային մարմինները, միութիւնները, հայոց ազգային դպրոցները եւ ժողովուրդը:
Նշելի է, որ սկսեալ 2003 թւականից (ամենամեայ կարգով), «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին զուգահեռ, Նոր Ջուղայում եւս տեղի է ունեցել դրամահաւաք:
Ըստ www.panorama.am-ի՝ նոյն օրը Թեհրանում ՀՀ դեսպանութիւնում տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպւած «Հեռուստամարաթոն-2013» ծրագրի մեկնարկի արարարողութիւն, որին ներկայ են եղել Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսեանը, ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանը, իրանահայ բարերարներ եւ հիւրեր:
Այս տարի հանգանակւած գումարը գերազանցել է նախորդ տարիներին:
Երանուշ Թահմազեան
Իրան –Նոր Ջուղա
Լուսանկար՝ Վէրգինէ Միրզախանեանի