Տեղի կունենա հանդիպում բարերար Հրաչյա Պողոսյանի հետ

Հունիսի 9-ին, ժամը 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա հանդիպում հասարակական գործիչ, բարերար Հրաչյա Պողոսյանի հետ (Հասցե՝ Վ. Սարգսյան 3, 9-րդ հարկ):

Հանդիպմանը կմասնակցեն ՊՆ խորհրդա­կան, գենե­րալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, «Նոեվ Կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գ. Անիսոնյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Իվան Բաղրամյանը, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Յուրի Նիկոլայի Կլյոնովը, «Դոնի Նախիջևանի հայկական համայնք» կազմակերպության գործադիր տնօրեն, «Հայազգ» համահայկական մշակութալուսավորչական հիմնադրամի ղեկավար Սերգեյ Սայադովը:

Բացման խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը:

Կցուցադրվի տեսաֆիլմ: Կներկայացվի Հրաչյա Պողոսյանի անցած ուղին: Ելույթ կունենան Գ. Անիսոնյանը, Մուրազ Սարգսյանը, Իվան Բաղրամյանը, Յուրի Կլյոնովը, Հրաչյա Պողոսյանը:

Scroll Up