ՀՀ սփյուռքի նախարարությունում անցկացվեց խորհրդակցություն

Հունիսի 7-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին անցած շաբաթվա կատարված աշխատանքները և իրականցված միջոցառումները, ամփոփեցին նախարարության ծրագրերին մասնակցության արդյունքները, նշեցին առաջիկա անելիքները, հանդես եկան նոր առաջարկներով:

Նախարարը կարևորեց նախատեսված միջոցառումների ժամանակին, ճշգրիտ կատարումը: Տրվեցին հանձնարարականներ, նշանակվեցին պատասխանատուներն ու համակարգողները:

Scroll Up