Հայաստանի Առաջին Հանրապետության օրը նշեցին Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում

jnews.ge-ի փոխանցմամբ՝ Ախալքալաքի հայկական երիտասարդական կենտրոնում նշել են Հայաստանի Առաջին Հանրապետության օրը:
Երիտասարդական կենտրոնի տարբեր խմբերի, տարիքի երեխաներ հայրենասիրական երգեր են երգել ու պարել, ինչպես նաև ցուցադրել են փոքրիկ մոնո ներկայացում:
Միջոցառումից հետո Երիտասարդական կենտրոնի տնօրենը ներկաներին շնորհավորել է Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին միջոցառման կազմակերպման համար՝ նշելով, որ մատաղ սերունդը կարողանում է պահպանել հայկականությունը: