Հայկական պարերի դասընթաց՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձին
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/11-11.jpg)
Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը Հայաստանի Առաջին Հանրապետության 99-րդ տարեդարձին նվիրված հայկական պարերի բաց դասընթաց է կազմակերպում, որին կարող են մասնակցել բոլոր բարսելոնահայերը:
Միջոցառումը տեղի է ունենալու մայիսի 28-ին, ժամը `10:30-ից մինչև 15:30, Ciutadella այգիու՝ Jardins Fontserè i Mestre հատվածում։
Այս մասին «Հայերն այսօր» -ին տեղեկացնում են Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունից: