Ախալցխայում վերանորոգվում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքը
Մայիսի 17-ին սկիզբ առան Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգման աշխատանքները։
Տանիքի վերանորոգումը անցյալ տարի ֆինանսավորել էր Ախալցխայի քաղաքապետարանը: Քաղաքային խորհրդի որոշմամբ եկեղեցուն տրամադրվել էր 10 000 լարի գումար։
Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տանիքի վերանորոգմանը հաջորդելու է նոր զանգակատան կառուցումը, գրում է akhaltskha.net-ը։