Մեկնարկել է 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը. ուղիղ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/parliament_0.jpg)
Մեկնարկել է վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը, որը վարում է Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը։ Վերջինս նոր խորհրդարանի ամենատարեց պատգամավորն է:
Նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հրաժարական կներկայացնի: Այնուհետև պատգամավորները կընտրեն Ազգային ժողովի նախագահ և փոխնախագահներ:
Հայաստանի Հանրաեպտական կուսակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Արա Բալոյանին,ինչի մասին երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո հայտարարել էր ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ–ն ԱԺ փոխնախագահների պաշտոնում կառաջադրի Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի թեկնածությունը:
Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ՀՀԿ-ն քննարկման կներկայացնի խորհրդարանի մշտական հանձնաժողովների թիվը 12-ից 9 դարձնելու հարցը:
Ելույթով հանդես կգա Նախագահ Սերժ Սարգսյանը։