Հակառակորդը կառավարվող հրթիռ է արձակել ՊԲ ռազմական օբյեկտի ուղղությամբ
![](https://old.hayernaysor.am/wp-content/uploads/2017/05/զինվոր.jpg)
Մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը դիմել է հերթական սադրանքի՝ կառավարվող հրթիռից կրակ վարելով պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:
Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժի սադրանքն անպատասխան չի մնալու, իսկ հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: